Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Երբ տարածաշրջանի տակ դրված ականները վերջնականապես պայթեն

Երբ տարածաշրջանի տակ դրված ականները վերջնականապես պայթեն
10.12.2024 | 13:36

Ցանկացած երկու կողմ, որոնք ունեն տարբերվող կամ հակասող կենսական շահեր, կարող են բանակցել, համագործակցել կամ ընկեր ձևանալ до поры, до времени. Հետո սկսվում է ավելի կատաղի թշնամանքն ու հակամարտությունը:

Սա օրինաչափություն է, որի ականատեսը կլինենք շուտով, երբ տարածաշրջանի տակ դրված ականները վերջնականապես պայթեն:

Կա նաև սրա հակառակը. թշնամիները ևս կարողանում են հաշտվել կամ ներել իրար, սա, որպես կանոն, տեղի է ունենում երկարատև հակամարտությունից հոգնելու արդյունքում և ոչ՝ միմյանց շահերն ընդունելու: Այս կետում էլ տուժում են լպրծունները, որոնք, ոտատակ ընկած, մերթ մեկին են սիրաշահում, մերթ՝ մյուսին: Լպրծուններին ոչ ոք չի սիրում, նրանց միայն օգտագործում են՝ հընթացս ուսումնասիրելով նրանց լպրծունության և անսկզբունքայնության աստիճանը (սրա օրինակը ևս ունեցել ենք, ինչի արդյունքում ստացանք ՔՊ): Մեր քաղդաշտում սրանց պակաս չկա, այնպես որ, կարող եք դուք էլ սկսել ուսումնասիրել, որպեսզի վաղը, ընտրություն կատարելիս, նորից չսխալվեք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ